Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

ԵՊԲՀ-ի հանրային առողջության ֆակուլտետի նոր ծրագիրը

ԵՊԲՀ-ի հանրային առողջության ֆակուլտետի  նոր ծրագիրը

Երևանի պետական բժշկական համալսարանը կարևորում է կրթական ծրագրերի համապատասխանեցումը միջազգային պահանջներին և մոտեցումներին, որը կնպաստի միջազգային կապերի ընդլայնմանը, եվրոպական և այլ երկրների կողմից ճանաչված ծրագրերի, դիպլոմների ընդունմանը և միջազգային ընկերակցության ինտեգրմանը:

 

ԵՊԲՀ-ն շարունակում է մասնակցել կրթական գործընթացի բարեփոխումներին միտված միջազգային և եվրոպական տարբեր ծրագրերի:

 

2011թ. սեպտեմբերին ԵՊԲՀ-ում բացվեց հանրային առողջության ֆակուլտետ, որտեղ դասավանդումն իրականացվում է համալսարանի կողմից մշակված, միջազգային չափանիշերին համապատասխան մագիստրոսական նոր ծրագրով: Սույն ծրագիրը կազմված է մեր հանրապետությունում հանրային առողջության ոլորտի պահանջների և hանրային առողջության դպրոցների միության (Assosiation of Schools of Public Health (ASPH) կողմից սահմանված պարտադիր առարկաների և դասընթացների ցանկի հիման վրա: Ըստ գործող ծրագրի` հանրային առողջության մագիստրոսները ստանում են ժամանակակից գիտելիքներ և հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս հանրային առողջության կառավարման և կազմակերպման բնագավառում պատրաստել ներկայիս աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ:

 

2010-ից ԵՊԲՀ-ն Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ռումինիայի, Մոլդովայի և Վրաստանի ինը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ մեկտեղ ընդգրկված է 511303-TEMPUS-1-2010 ծրագրի կոնսորցիումում, որի նպատակն է սոցիալական գիտությունների և հանրային առողջության բնագավառում ստեղծել մագիստրոսների պատրաստման կրթական ծրագրեր: Մշակվող ծրագրային փաթեթները հիմնված են եվրոպական առաջատար համալսարանների բազմամյա փորձի վրա:

 

Ծրագրի մասնակիցների մեկնարկային հանդիպման ընթացքում (2011թ., փետրվար) վերլուծվեց մեր հանրապետությունում հանրային առողջության կառավարման և կազմակերպման ոլորտում առկա իրավիճակը, որոշվեցին ծրագրի հիմնական նպատակներն ու խնդիրները, դրանց լուծման ճանապարհներն ու ժամկետները, ինչպես նաև բաշխվեցին պարտականությունները: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ծառայության, ինչպես նաև Տեմպուսի ազգային գրասենյակի ներկայացուցիչները:

 

Տեմպուսի ծրագրի շրջանակներում մշկված հանրային առողջության բնագավառի ծրագրային փաթեթները և մեթոդները, գործող մագիստրոսական ծրագրին չհակասելու դեպքում, կնպաստեն փորձարարական կարգով հարստացնելու գործող ծրագիրը ժամանակակից գիտելիքներով և հմտություններով:

 

Ծրագրի շրջանակներում հանրային առողջության մագիստրոսների ուսումնական գործընթացը ժամանակակից մակարդակով ապահովելու համար ֆակուլտետը հագեցվել է անհրաժեշտ տեխնիկայով` հնարավորություն ընձեռելով ուսումնառության ընթացքում կիրառելու տեսաձայնային տեխնիկական միջոցներ:

 

Ծրագրի մասնակիցներն են.


Հայաստան   Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևանի պետական համալսարան,
Վրաստան   Իվանե Զավախիշվիլիի Թբիլիսիի պետական համալսարան, Վրաստանի համալսարան,
Մոլդովա   Մոլդովայի պետական համալսարան, Նիկոլե Տեստիմիտանու պետական բժշկական և դեղագործական համալսարան,
Մեծ Բրիտանիա   Քումբրիայի համալսարան,
Շվեդիա   Շվեդիայի տեխնիկական համալսարան,
Ռումինիա   Բաբես Բոլիա համալսարան:

 

Ծրագրի տևողությունը երեք տարի է: Այդ ընթացքում պետք է մշակվեն Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի պայմաններին համապատասխան հանրային առողջության ծրագրային փաթեթներ, որոնց բաղադրիչները պետք է անցնեն «պիլոտային» փորձարկում:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ